Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Լավ սովորությունները վարակիչ են. գիտնականներ. 1in.am

Լավ սովորությունները վարակիչ են. գիտնականներ. 1in.am

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ մարդիկ շատ ավելի հեշտությամբ կսկսեն ավելի առողջ ապրելակերպ վարել, եթե դա նրանց հետ անի զուգընկերը: Խոսքը, օրինակ, ծխելը թողնելու, առավոտյան վազելու, առողջարար դիետա պահելու մասին է: Ջեյն Ուարդլիի ղեկավարությամբ գիտնականների խմբի հետազոտությունը հրապարակվել է JAMA Internal Medicine ամսագրում:

 

Մասնագետները վերլուծել են 3722 զույգերի մասին տվյալները: Ջեյն Ուարդլին հաստատում է, որ կանանց 50 տոկոսը, ովքեր ցանկացել են թողնել ծխելը, առաջադրանքը հաղթահարել են, եթե նրանց զուգընկերը նույնպես իր առջև դրել է այդ նպատակը: Նրանց շարքում, ում ամուսինները չեն ծխել կամ չեն պատրաստվել թողնել, վատ սովորությունից հրաժարվել է կանանց համապատասխանաբար 17 և 8 տոկոսը:

 

Ջուլիա Շարփը, որը հետազոտության համահեղինակ է, կոչ է անում մարդկանց մտածել կենսակերպի մասին. նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհում վնասակար սովորությունները քրոնիկ հիվանդություններից մահացության պատճառների շարքում առաջինն են:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. imenno.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ